Գլխավոր » 2012 » Ապրիլ » 23 » ***
20:48
***
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ: 
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում: 
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ: 
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող: 
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ:
Բաժին: Բանաստեղծություններ | Նայել են: 676 | Ավելացրել է: ARAMO | Թեգեր: стихи | Ռեյտինգ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություն կարող են միայն գրանցված անձիք:
[ Գրանցում | Մուտք ]