Գլխավոր » 2012 » Ապրիլ » 23 » ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ
20:49
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ
Հայաստան ասելիս այտերս այրվում են, 
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես: 

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, 
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են, 
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, 
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե'մ, կմնա'մ այսպես:
Բաժին: Բանաստեղծություններ | Նայել են: 830 | Ավելացրել է: ARAMO | Թեգեր: стихи | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություն կարող են միայն գրանցված անձիք:
[ Գրանցում | Մուտք ]