Գլխավոր » 2012 » Ապրիլ » 23 » Ի՞ՆՉ ԱՐԱԾ, ՄԱՐԴ ԵՄ
20:50
Ի՞ՆՉ ԱՐԱԾ, ՄԱՐԴ ԵՄ
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, 
Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ. 
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն. 
Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ: 
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը, 
Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ, 
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ 
Դեռ թիապարտ եմ: 
Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում, 
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ, 
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան, 
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ: 
Հավիտենության լծորդն եմ անդուլ, 
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ, 
Փոթորիկներ են եռում հատակիս, 
Թեև երսից այսպես հանդարտ եմ: 
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն, 
Բայց ինքս, ավա՜ղ դեռ անավարտ եմ... 
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է 
Հասկացեք էլի, ի՞նչ արած ,մարդ եմ: 
(Հ.Գ. Սահյանական )
Բաժին: Բանաստեղծություններ | Նայել են: 831 | Ավելացրել է: ARAMO | Թեգեր: стихи | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություն կարող են միայն գրանցված անձիք:
[ Գրանցում | Մուտք ]