Գլխավոր » 2012 » Հունիս » 15 » Վիրտուալ կյանք
09:47
Վիրտուալ կյանք

Երևի շատերդ եք լսել GTA San Andreas-ի մասին, բայց երևի քչերդ եք լսել GTA SAMP-ի մասին: SAMP անգլերեն հապավում է և բացված ստացվում է այսպես՝ GTA San Andreas Multiplayer: Multiplayer-ը արդեն հուշում է, որ խաղը կապված է ինտերնետի հետ: Խաղը կարող եք բեռնել այստեղից: Տեղադրելուց հետո բացեք խաղը: Այն ունի ահա այսպիսի պատուհանի տեսք:

Խաղի Internet ենթամենյուից հնարավորություն ունեք միանալու բազնաթիվ սերվերների և խաղալ նրանց հետ՝ կրակել միմյանց վրա և այլն: Բայց վերնագիրը նյութի վիրտուալ կյանք էր, այսինքն հիմա ասում եմ ամենակարևորը: Խաղում կա Samp-Rp.Ru անունով սերվեր, որը այցելելով կարող եք ընտրել ձեր պերսոնաժի տեսքը 4 սկզբնական հնարավորություններից: Դրանից հետո մտնում եք խաղ կառավարելով ձեր պերսոնաժին: Խաղում կան տաքսիներ, հոտ թոգ վաճառող մեքենաներ, ավտոբուսներ, ֆուռեր, ինքնաթիռներ և այլ փոխադրամիջոցներ: Տաքսին անվճար է: Այն նստելու (ոչ ղեկին) համար անհրաժեշտ է սեղմել G: Վարորդը ինչպես և մնացաց ձեզ հանդիպած մարդիկ իրական կյանքից են, որոնք ձեզ հետ միաժամանակ խաղում են խաղը: Վարորդի հետ կապվելու համար սեղմեք T և գրեք, թե ուրեք ցանկանում գնալ: Խաղացողների մեծ մասը ռուսներ են, քանի որ սերվերը ռուսական է: Սկզբի համար կարողեք տաքսուն տալ farm 0 հրահանգը: Դրանից հետո տաքսին կուղևվորվի 0 ID ունեցող ֆերմա: Այնտեղ կարող եք հագնել համապատասխան հագուստ և գնալ աշխատելու ինչպես մյուսները: Խաղի բարդությունը (level) հաղթահարելու համար պետք է փոքր-ինչ շատ լինել խաղում, աշխատել: Խաղին ավելի լավ ծանոթանալու համար կարող եք հարց ու փորձ անել մյուս խաղացողներից, եթե դուք ասեք, որ սկսնակ եք նրանք անպատճառ օգնում են: Վերջում ամենակարևորը սերվերին միանալու համար Favourites ենթամենյուում, ծրագրի վերևում ընտրեք գազարագույն պծիչկան և բացված պատուհանի դատարկ տողում գրեք հետևյալը: Մաղթում եմ ձեզ բարի ժամանց!
 178.218.214.78:7705  
Նայել են: 3065 | Ավելացրել է: ARAMO | Թեգեր: Վիրտուալ կյանք | Ռեյտինգ: 4.9/8
Մեկնաբանություններ: 1
Dav21.04.2014 20:59
ov e xaxum ays xax@
Ավելացնել մեկնաբանություն կարողեն միայն գրանցված անձիք
[ Գրանցում | Մուտք ]