Գլխավոր » Բեռնել » ԾՐԱԳՐԵՐ

Ինչպես ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները
(1.3 Mb) 23.04.2012, 14:46
Երևի տարբեր կայքերում նկատել եք ուսուցողական տեսահոլովակներ, որտեղ ցուցարվում է համակարգչի էկրանը և ինչ-որ բան է բացատրվում: Դա արվում է հատուկ ծրագրերի օգնությամբ, որոնք կարող են ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները և պահպանել վիդեո ֆայլում: Այդ ծրագրերից ամենահարմարը ըստ ինձ CamStudio-ն է, որը կարող եք անվճար ներբեռնել և օգտագործել: Այն ունի չափազանց պարզ ինտերֆեյս: Հնարավորություն կա ձայնագրել ամբողջ էկրանը, կամ էկրանի նշված հատվածը:
Ծրագիրը տեղադրելուց հետո անհրաժեշտ է բացել այն, սեղմել կարմիր կոճակը և սկսել ձայնագրել էկրանը: Ծրագրի կարգավորումներից կարող եք փոխել ձայնագրվող տեսահոլովակի որակը և այլ պարամետրեր:
Խորհուրդ եմ տալիս նաև ներբեռնել և տեղադրել այս կոդեկները, որպեսզի կարողանաք պահպանել ձայնագրված ֆայլը մի քանի ֆորմատներով:
Բաժին: ԾՐԱԳՐԵՐ | Ավելացրել է: ARAMO | Թեգեր: CamStudio
Նայել են: 1013 | Բեռնել են: 400 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
Ավելացնել մեկնաբանություն կարողեն միայն գրանցված անձիք:
[ Գրանցում | Մուտք ]