Գլխավոր » 2012»Մայիս»31 » Հարմարավետ և մատչելի ծրագիր աշխատելու վիդեոյի հետ
14:57
Հարմարավետ և մատչելի ծրագիր աշխատելու վիդեոյի հետ
Freemake Video Converter-Հարմարավետ ծրագիր վիդեոյի հետ աշխատելու համար:
Սա մի ծրագիր է որով կարողեք կտրել վիդեոյի ձեզ ոչ անհրաժեշտ մասերը: Կարողեք
այս ծրագրի օգնությամբ համակարգչում կամ ինտերնետում գտնվող վիդեոյից
առանձնացնել միայն երաժշտությունը կամ էլ վիդեոն: Կարողեք նաև վիդեո կամ աուդիո
ֆայլը պահպանել տարբեր ֆորմատներով, որպեսզի այն հասանելի լինի տարբեր
մեդիապլեյերների համար: Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից:
Ինչպե՞ս վերցնել վիդեոյից միայն երաժշտությունը:
Վիդեոյից երաժշտությունը վերցնելու համար բացեք ծրագիրը սեղմեք +Видео:
Հետո բացված պատուհանի օգնությամբ նշեք և հաստատեք այն վիդեոն, որից ցանկանում եք վերցնել երաժշտությունը:
Այնուհետև ներքևի ցանկից ընտրեք в MP3 և սեղմեք Конвертировать:
Նախքան 3-րդ քայլը անել կարող եք նշել Desktop-ը, որպեսզի ավելի հեշտ գտնեք երաժշտությունը:
Իսկ ինչպե՞ս անել, եթե վիդեոն YouTube-ից է:
YouTube-ում բացեք այն վիդեոն որից ցանկանում եք վերցնել երաժշտությունը կամ ձայնը:
Վերցերեք վիդեոյի հասցեն և Copy արեք:
Այնուհետև առանց որև բան Copy անելու ծրագրի էջում սեղմեք Вставить URL:
Այնուհետև կատարեք այն ամենը ինչ-որ կատարեցինք առաջինի դեպքում:
Ծրագիրը նաև հնարավորություն ունի շատ արագ վիդեոն համակարգչից ավելացնել YouTube առանց որևէ դժվարության: Դրա համար ձեզ անհրաժեշտ է պարզապես նշել վիդեոն վերևում ասվածի նման և ծրագիրի ստորին ցուցակից ընտրել в YouTube կոճակը: Այնուհետև գրեք ձեր լոգինն ու գաղտնաբառը և սեղմեք Загрузить: Վիդեոն տեսնելու համար սեղմեք Открить URL: