Անցած անգամ ձեզ ներկայացրի իմ առաջին խաղը Hunt Lumps-ը, իսկ հիմա ձեզ եմ ներկայացնում ստեղծածս խաղի շարունակությունը Hunt Lumps 2, որը բաղկացած է 7 միմյանցից բարդ դաշտերից: Ի տարբերություն նախորդ տարբերակի Hunt Lumps 2-ում հերոսը եռանկյունաձև մի գլխիկ է, որը հավաքելով լամպերը պետք է հասնի սլաքին, որպեսզի կարողանա անցնի հաջորդ փուլ: խաղում կան նաև կեղծ սլաքներ, իսկ դրանց կպնելու դեպքում ստիպված կլինեք նորից սկսել խաղը: Խաղում ի տարբերություն նախորդ տարբերակի մտցվել է արքա և թագուհի, որոնք տալիս են խորհուրդներ, որոնց կարող եք հետևել կամ չհետևել:Խաղն ունի մի շատ հետաքրքիր գաղտնիք արագ անցնելու դաշտերը: Եղեք խորամանկ և հնարամիտ: Խաղի նոր տարբերակը կարող եք բեռնել այստեղից: