Գլխավոր » Բանաստեղծություններ
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ: 
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում: 
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ: 
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող: 
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ:
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 673 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Երբ կքայլես այս աշխարհով
Ու կնայես քո հետքերին,
Չմոռանաս, որ դրանով
Պարտավոր ես ծնողներիդ...

Չմոռանաս, որ նրանք են
Քեզ այս կյանքը նվիրել,
Չմոռանաս, որ նրանք են
Օրորոցում քեզ օրորել...

Քո առաջին քայլից սկսած
Ձեռքդ բռնաց կողքիդ քայլել,
Քո առաջին բառից սկսած
Քո բառերին իմաստ գտել...

Երբ կսիրես, չմոռանաս,
Որ մոր սիրուց ջինջ սեր չկա,
Երբ կխոսես, չմոռանաս,
Որ հոր խոս ... Կարդալ Ավելին »
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 928 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

« 1 2