20:46 *** |
Երբ կքայլես այս աշխարհով Ու կնայես քո հետքերին, Չմոռանաս, որ դրանով Պարտավոր ես ծնողներիդ... Չմոռանաս, որ նրանք են Քեզ այս կյանքը նվիրել, Չմոռանաս, որ նրանք են Օրորոցում քեզ օրորել... Քո առաջին քայլից սկսած Ձեռքդ բռնաց կողքիդ քայլել, Քո առաջին բառից սկսած Քո բառերին իմաստ գտել... Երբ կսիրես, չմոռանաս, Որ մոր սիրուց ջինջ սեր չկա, Երբ կխոսես, չմոռանաս, Որ հոր խոսքից ճիշտ խոսք չկա... Ու թե քայլերդ քեզ կտանեն Այս աշխարհի բարձունքներին, Չմոռանաս, ծունկդ ծալես Ու խոնարհվես ծնողներիդ
|
|
Մեկնաբանություններ: 0 | |