Հայրենիքես հեռացել եմ, Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ, Ազիզ մորես բաժանվել եմ, Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր, Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք. Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր, Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս, Անձեն դիպան ու անցան. Պապակ-սրտիս, փափագ-սրտիս Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
|
Անցնում էիր: Ողջ երեկոն քոնն էր կարծես, Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ: Երկարափեշ եթե լիներ հագուստը քո` Ես կասեի, Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից` Քո հագուստի փեշի նման: Սակայն կարճ էր հագուստը քո: Եվ երեկոն Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ` Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…
Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ Ու շուլալվել քո հագուստի կոճակներին: Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
|
Գուցե ոչ հիմա, գուցե ոչ այսօր Քեզ ինչ-որ մեկը օգնի հասկանալ, Որ այն, ինչ այստեղ արժեք է հզոր, Ոչինչ է կյանքում հավիտենական:
Գուցե երկնային ինչ-որ հրաշքով Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից, Հոգուդ լուսավոր կետերը վառվեն Ու ներսդ մաքրեն թանձր խավարից:
Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս, Որ փուչ են եղել իղձերդ բոլոր, Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն Ու առաջնորդեն քայլերդ մոլոր:
Միգուցե ոչ այս, այլ հաջորդ կյանքում
|
Մեր հույսի դուռն է մայրս, Մեր տան մատուռն է մայրս, Մեր օրորոցն է մայրս, Մեր տան ամրոցն է մայրս, Մեր ճորտն ու ծառան է մայրս, Մեր տան անշուքն է մայրս, Մեր տան անտունն է մայրս, Մեր արծվաբույնն է մայրս, Մեր տան ծառան է մայրս, Մեր տան արքան է մայրս, Մեր տան պուճուրն է մայրս, Մեր հացն ու ջուրն է մայրս, Մեր տան անճարն է մայրս, Մեր դեղն ու ճարն է մայրս, Մեր տան աղբյուրն է մայրս, Մեր ծառավ քույրն է մայրս, Մեր տան անքունն է մայրս,
|
Թե աչերս քեզ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն:
Թե խենթ լեզու՛ս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով,
Որ հնչյուն իսկ չշշնջա:
Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ
Ինչո՞վ փակեմ սրտիս լեզուն,
|
Հուշերիս գրկում մի սեր անմոռաց,
Հուշերիս խորքում մի երազ անհաս,
Հեռացար ինձնից մի ուղղով անհետ,
Թողեցիր սրտիս բազում խոր վերքեր:
Հեռացար... Քեզ չեմ մեղադրում,
Անխոս հեռանաի՛ր,այլ ոչ թե այսպես
Ալեկոծեիր իմ հոգին հանգիստ,
Երազս այդպես երազ ել թողնեիր,,,
|
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ , ԲԱՅՑ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ, ԻՆՉՈՒ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՆՈՐԻՑ ՈՒ ՆՈՐԻՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԽՈՍԵԼ: ԴՈՒ ՍՐՏԻՍ ՄԵՋ ԵՍ, ԲԱՅՑ ԱՐԺԵ ԱՐԴՅՈՔ, ՈՐ ԿՈՒՐԾՔՍ ԾԵԾԵՄ, ԷԼ ԻՆՉՈՒ ԲԱՑԱԾ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՄ: ԱՎԵԼԻՆ ԿՈՒԶԵՍ. ԵՍ ՔԵԶ ՊԱՇՏՈՒՄ ԵՄ, ԲԱՅՑ ԵՎ ԱՏՈՒՄ ԵՄ ՆՈՐԻՑ ԲԱՐԲԱՌԵԼ ԱՐԴԵՆ ԱՍՎԱԾԸ, ԻՄ ԱԿԱՆՋՆԵՐՈՎ , ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՐԴԵՆ ԼՍԱԾԸ: ՉԷ ՈՐ ԴՈՒ ՎԱՂՈՒՑ ԻՄ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏՆ ԵՍ ԴԱՐՁԵԼ, ԻՄ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԱՅԴ ԴՈՒ ԵՍ ԲԱՑԵԼ, ԻՄ ԱՅԳՈՒ ԲՈԼՈՐ ՎԱՌ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԹԵՐԹԵՐԻՆ ՀԵՏՔԵՐՆ ԵՆ ԿՐՈՒՄ ՀԵՆՑ ՔՈ ՄԱՏՆԵՐԻ,
|
Կարոտել եմ քեզ, իմ հայրենիք, Վերքոտ սրտիդ անուշ երգերին, Կարոտել եմ խաչքարների, Ու վանքերի սուրբ աղոթքին:
Կարոտել եմ ժողովրդիդ, Որ զոհ դարձավ քո հողերին, Կարոտել եմ ժպիտներին, Անհոգ, ուրախ մանուկների:
|
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ. Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն. Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ: Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը, Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ, Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ Դեռ թիապարտ եմ: Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում, Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ, Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան, Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ: Հավիտենության լծորդն եմ անդուլ,
|
Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ` ինչու՞ է այսպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ` ինչու՞ է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է. Կլինե'մ, կմնա'մ այսպես:
|
|