20:48 *** |
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր, Գիշերի պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ: Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում: Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ: Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող, Քո աչքերը հոգի տանջող: Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ, Որպես գարնան իրիկնամուտ:
|
|
Մեկնաբանություններ: 0 | |