20:49 ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ |
Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ` ինչու՞ է այսպես: Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ` ինչու՞ է այսպես: Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ` ինչու՞ է այդպես: Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է. Կլինե'մ, կմնա'մ այսպես:
|
|
Մեկնաբանություններ: 0 | |