20:50 Ի՞ՆՉ ԱՐԱԾ, ՄԱՐԴ ԵՄ |
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ. Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն. Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ: Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը, Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ, Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ Դեռ թիապարտ եմ: Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում, Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ, Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան, Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ: Հավիտենության լծորդն եմ անդուլ, Բայց և կարճատև մի ակնթարթ եմ, Փոթորիկներ են եռում հատակիս, Թեև երսից այսպես հանդարտ եմ: Կյանքս ավարտելու վրա եմ արդեն, Բայց ինքս, ավա՜ղ դեռ անավարտ եմ... Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է Հասկացեք էլի, ի՞նչ արած ,մարդ եմ: (Հ.Գ. Սահյանական )
|
|
Մեկնաբանություններ: 0 | |