Թե աչերս քեզ որոնեն,

Ես կփակեմ մութ կոպերով,

Որ աշխարհում քեզ չտեսնեն:


Թե խենթ լեզու՛ս անունդ տա,

Ես կսեղմեմ ատամներով,

Որ հնչյուն իսկ չշշնջա:


Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում

Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ

Ինչո՞վ փակեմ սրտիս լեզուն,

Սրտիս աչքը ինչո՞վ փակեմ ... Կարդալ Ավելին »
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 746 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Հուշերիս գրկում մի սեր անմոռաց,

Հուշերիս խորքում մի երազ անհաս,

Հեռացար ինձնից մի ուղղով անհետ,

Թողեցիր սրտիս բազում խոր վերքեր:




Հեռացար... Քեզ չեմ մեղադրում,

Անխոս հեռանաի՛ր,այլ ոչ թե այսպես

Ալեկոծեիր իմ հոգին հանգիստ,

Երազս այդպես երազ ել թողնեիր,,,


Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 900 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ , ԲԱՅՑ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ, 
ԻՆՉՈՒ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՆՈՐԻՑ ՈՒ ՆՈՐԻՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԽՈՍԵԼ: 
ԴՈՒ ՍՐՏԻՍ ՄԵՋ ԵՍ, ԲԱՅՑ ԱՐԺԵ ԱՐԴՅՈՔ, ՈՐ ԿՈՒՐԾՔՍ ԾԵԾԵՄ, 
ԷԼ ԻՆՉՈՒ ԲԱՑԱԾ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՄ: 
ԱՎԵԼԻՆ ԿՈՒԶԵՍ. 
ԵՍ ՔԵԶ ՊԱՇՏՈՒՄ ԵՄ, 
ԲԱՅՑ ԵՎ ԱՏՈՒՄ ԵՄ ՆՈՐԻՑ ԲԱՐԲԱՌԵԼ ԱՐԴԵՆ ԱՍՎԱԾԸ, 
ԻՄ ԱԿԱՆՋՆԵՐՈՎ , ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՐԴԵՆ ԼՍԱԾԸ: 
ՉԷ ՈՐ ԴՈՒ ՎԱՂՈՒՑ ԻՄ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏՆ ԵՍ ԴԱՐՁԵԼ, 
ԻՄ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԱՅԴ ԴՈՒ ԵՍ ԲԱՑԵԼ, 
ԻՄ ԱՅԳՈՒ ԲՈԼՈՐ ՎԱՌ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԹԵՐԹԵՐԻՆ 
ՀԵՏՔԵՐՆ ԵՆ ԿՐՈՒՄ ՀԵՆՑ ՔՈ ՄԱՏՆԵՐԻ, 
ԴՈՒ ԻՄ ՀԵՔԻԱԹԸ, ԴՈՒ ԻՄ ԿԱՐՈՏԸ, ԻՄ ԱՌԱ ... Կարդալ Ավելին »
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 660 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Կարոտել եմ քեզ, իմ հայրենիք, 
Վերքոտ սրտիդ անուշ երգերին, 
Կարոտել եմ խաչքարների, 
Ու վանքերի սուրբ աղոթքին: 

Կարոտել եմ ժողովրդիդ, 
Որ զոհ դարձավ քո հողերին, 
Կարոտել եմ ժպիտներին, 
Անհոգ, ուրախ մանուկների:
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 802 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, 
Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ. 
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն. 
Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ: 
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը, 
Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ, 
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ 
Դեռ թիապարտ եմ: 
Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում, 
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ, 
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան, 
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ: 
Հավիտենության լծորդն եմ անդուլ, 
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,  ... Կարդալ Ավելին »
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 831 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Հայաստան ասելիս այտերս այրվում են, 
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես: 

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, 
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են, 
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, 
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե'մ, կմնա'մ այսպես:
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 829 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ: 
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում: 
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ: 
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող: 
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ:
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 674 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Երբ կքայլես այս աշխարհով
Ու կնայես քո հետքերին,
Չմոռանաս, որ դրանով
Պարտավոր ես ծնողներիդ...

Չմոռանաս, որ նրանք են
Քեզ այս կյանքը նվիրել,
Չմոռանաս, որ նրանք են
Օրորոցում քեզ օրորել...

Քո առաջին քայլից սկսած
Ձեռքդ բռնաց կողքիդ քայլել,
Քո առաջին բառից սկսած
Քո բառերին իմաստ գտել...

Երբ կսիրես, չմոռանաս,
Որ մոր սիրուց ջինջ սեր չկա,
Երբ կխոսես, չմոռանաս,
Որ հոր խոս ... Կարդալ Ավելին »
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 929 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

« 1 2