Գլխավոր » Բանաստեղծություններ
Հայրենիքես հեռացել եմ, 
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:

Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:

Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ ... Կարդալ Ավելին »
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 1026 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 737 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Գուցե ոչ հիմա, գուցե ոչ այսօր 
Քեզ ինչ-որ մեկը օգնի հասկանալ, 
Որ այն, ինչ այստեղ արժեք է հզոր,
Ոչինչ է կյանքում հավիտենական:

Գուցե երկնային ինչ-որ հրաշքով
Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից,
Հոգուդ լուսավոր կետերը վառվեն
Ու ներսդ մաքրեն թանձր խավարից:

Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս, 
Որ փուչ են եղել իղձերդ բոլոր,
Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն
Ու առաջնորդեն քայլերդ մոլոր:

Միգուցե ոչ այս, այլ հաջորդ կյանքում
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 1782 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (1)

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր ճորտն ու ծառան է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծառավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 979 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Թե աչերս քեզ որոնեն,

Ես կփակեմ մութ կոպերով,

Որ աշխարհում քեզ չտեսնեն:


Թե խենթ լեզու՛ս անունդ տա,

Ես կսեղմեմ ատամներով,

Որ հնչյուն իսկ չշշնջա:


Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում

Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ

Ինչո՞վ փակեմ սրտիս լեզուն,

Սրտիս աչքը ինչո՞վ փակեմ ... Կարդալ Ավելին »
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 742 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Հուշերիս գրկում մի սեր անմոռաց,

Հուշերիս խորքում մի երազ անհաս,

Հեռացար ինձնից մի ուղղով անհետ,

Թողեցիր սրտիս բազում խոր վերքեր:




Հեռացար... Քեզ չեմ մեղադրում,

Անխոս հեռանաի՛ր,այլ ոչ թե այսպես

Ալեկոծեիր իմ հոգին հանգիստ,

Երազս այդպես երազ ել թողնեիր,,,


Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 896 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ , ԲԱՅՑ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ, 
ԻՆՉՈՒ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՆՈՐԻՑ ՈՒ ՆՈՐԻՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԽՈՍԵԼ: 
ԴՈՒ ՍՐՏԻՍ ՄԵՋ ԵՍ, ԲԱՅՑ ԱՐԺԵ ԱՐԴՅՈՔ, ՈՐ ԿՈՒՐԾՔՍ ԾԵԾԵՄ, 
ԷԼ ԻՆՉՈՒ ԲԱՑԱԾ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՄ: 
ԱՎԵԼԻՆ ԿՈՒԶԵՍ. 
ԵՍ ՔԵԶ ՊԱՇՏՈՒՄ ԵՄ, 
ԲԱՅՑ ԵՎ ԱՏՈՒՄ ԵՄ ՆՈՐԻՑ ԲԱՐԲԱՌԵԼ ԱՐԴԵՆ ԱՍՎԱԾԸ, 
ԻՄ ԱԿԱՆՋՆԵՐՈՎ , ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՐԴԵՆ ԼՍԱԾԸ: 
ՉԷ ՈՐ ԴՈՒ ՎԱՂՈՒՑ ԻՄ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏՆ ԵՍ ԴԱՐՁԵԼ, 
ԻՄ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԱՅԴ ԴՈՒ ԵՍ ԲԱՑԵԼ, 
ԻՄ ԱՅԳՈՒ ԲՈԼՈՐ ՎԱՌ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԹԵՐԹԵՐԻՆ 
ՀԵՏՔԵՐՆ ԵՆ ԿՐՈՒՄ ՀԵՆՑ ՔՈ ՄԱՏՆԵՐԻ, 
ԴՈՒ ԻՄ ՀԵՔԻԱԹԸ, ԴՈՒ ԻՄ ԿԱՐՈՏԸ, ԻՄ ԱՌԱ ... Կարդալ Ավելին »
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 656 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Կարոտել եմ քեզ, իմ հայրենիք, 
Վերքոտ սրտիդ անուշ երգերին, 
Կարոտել եմ խաչքարների, 
Ու վանքերի սուրբ աղոթքին: 

Կարոտել եմ ժողովրդիդ, 
Որ զոհ դարձավ քո հողերին, 
Կարոտել եմ ժպիտներին, 
Անհոգ, ուրախ մանուկների:
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 798 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է, 
Հասկացեք էլի, ես մի քիչ բարդ եմ. 
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն. 
Ինչքան չլինի՝ դեռ մի քիչ մարդ եմ: 
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը, 
Եվ ինձ թվում է մեծ ու անպարտ եմ, 
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ 
Դեռ թիապարտ եմ: 
Մերթ ոտից-գլուխ զարդեր եմ հագնում, 
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ, 
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան, 
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ: 
Հավիտենության լծորդն եմ անդուլ, 
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,  ... Կարդալ Ավելին »
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 825 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

Հայաստան ասելիս այտերս այրվում են, 
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես: 

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, 
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են, 
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է, 
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե'մ, կմնա'մ այսպես:
Կատեգորիա: Բանաստեղծություններ |Նայել են: 825 | Ավելացրել է: ARAMO | Ամսաթիվ: 23.04.2012 | Մեկնաբանություններ (0)

1 2 »